ԱՃԹՆ քարտուղարության ներկայացուցիչները հանդիպել են Ուկրաինայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
27.02.19
ԱՃԹՆ հայաստանյան քարտուղարության խնդրանքով, մինչ ԱՃԹՆ խորհրդի նիստը, կազմակերպվել է հանդիպում-քննարկում Ուկրաինայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում գործող և նախագծային փուլում գտնվող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ընկերությունների փաստացի գործելաոճն իրական սեփականատերերի հայտարարագրման և այլ գործընթացներում։